-
-
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ:
-
-Բժիշկ ջան, ինձ թվում է` ես լուրջ պրոբլեմ ունեմ. Մտածում եմ մի բան, ասում մի ուրիշ բան, անում բոլորովին հակառակը: Բժիշկներիդ լեզվով դա ո՞նց է կոչվում` անձի երկփեղկվածությո՞ւն, թե՞ եռատվածություն:
-
Այսօր խորհրդարան այցելած և քվեարկությունից վայրկյաններ անց «թռնել» պատրաստվող Սամվել Ալեքսանյանին համառորեն ուզում էինք հարց տալ, բայց նա անընդհատ կրկնում էր. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»:
-
ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը:
Հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը:
-
Առցանց առևտրային Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում անցած տարվա նոյեմբերից վաճառվում են հայերեն էլեկտրոնային գրքեր, որոնք կարելի է կարդալ iOS և Android օպերացիոն համակարգ ունեցող սարքերով:
-
Փետրվարի 8-10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի գրողների միությունը և «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն Ծաղկաձորում համատեղ կիրականացնեն «Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերն արդի փուլում: Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով գիտաժողովը։ Այն նախատեսված է երիտասարդ տեսաբանների, գրականագետների, քննադատների համար։
-
Անհայտ մեկը փորձել է կոշիկ նետել Իրանի նախագահ Մուհամեդ Ահմադինեժադի վրա, երբ վերջինս Կահիրեում, դուրս գալով մզկիթից, զրուցում էր մարդկանց հետ։
-
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկայում կայցելի Իսրայել, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Նա նաև մտադիր է այցելել Հորդանան, լինել Հորդանան գետի արևմտյան ափին։
-
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալիում ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է մի քանի հարյուր գրոհային։ Նրա խոսքով՝ իսլամիստները փախել են Մալիի հյուսիսում գտնվող բազայից և այժմ թաքնվում են երկրի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում։